«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ինչպես արագ քողարկել կեղտոտ մազերը 

19:12, 25 նոյեմբերի

Եթե այնպես է պատահել, որ Ձեր մազերը կեղտոտվել են, իսկ դուք չեք հասցնում լվանալ, մի շտապեք խուճապի մատնվել։ Իրավիճակը կարելի է շտկել նաեւ առանց մազերը լվանալու։ Նախ պետք է իմանալ, թե որ միջոցները կամ գործողությունները կարող են վատացնել վիճակը, ինչի հետեւանքով Ձեր մազերի տեսքն ավելի կվատանա։ 

Ամենատարածված սխալները 

Աղջիկները սիրում են մազերը  պոչ կապել։ Մենք հասկանում ենք, որ այս սանրվածքը շատ հեշտ է ու մեծ ջանքեր չի պահանջում, բայց այն շեշտում է, որ ձեր մազերը թարմ տեսք չունեն ու շտապ լվանալու կարիք ունեն։ Նման սանրվածքը կարող է ձեր մասին ստեղծել անփույթ ու ոչ կոկիկ մարդու տպավորություն։ 

Չի կարելի կեղտոտ մազերը փորձել արդուկել մազերի արդուկով։ Չի կարելի նաեւ բիգուդիով փաթաթել։  Դա ավելի կծանրացնի առանց այդ էլ ծանր մազերը, իսկ ցանկալի ծավալ միեւնույն է չեք կարողանա ստանալ։ 

Որոշ գեղեցկուհիներ նաեւ կարող են կեղտոտ մազերի վրա լաք քսել։ Բայց դա կտրականապես արգելված է անել, քանի որ դուք ավելի եք վատացնում իրավիճակը։

 Կեղտոտ մազերը քողարկելու միջոցները 

Կրախմալ։ Սա շատ արդյունավետ միջոց է կեղտոտ մազերը մաքրելու համար։ Բավական է ընդամենը մի քիչ կրախմալ տրորեք ձեր մազերի արմատների մեջ։ Այդպես էին անում մեր տատիկները։ 

Ալյուր կամ մանանեխի փոշի։ Պետք է պարզապես տրորել մազերի վրա ու մի քանի րոպե թողնել, իսկ հետո պարզապես սանրել։ Այլուրը կամ մանանեխի փոշին կարող են ոչ միայն քողարկել կեղտոտ մազերը, այլեւ իրոք ավելի մաքուր դարձնել դրանք։ 

Սրբիչ։ Դուք կարող եք պարզապես սրբիչով տրորել կեղտոտ մազերը, այնպես ինչպես լվանալուց հետո եք անում։ Դա կօգնի Ձեր մազերը դարձնել փափուկ ու փարթամ։ 

Սպիրտ։ Այն պետք է քսել մազերի վրա, իսկ հետո պարզապես չորացնել ֆենով։ Բայց հաշվի առեք, որ կարող է սպեցիֆիկ հոտ լինել։ 

Ոճային գլխաշորեր։ Այս միջոցը շատ հարմար է նորաձեւ աղջիկների համար, որոնք իրենց զինանոցում ունեն վառ գլխաշորեր։ Այդ ձեւով դուք կթաքցնեք չլվացած մազերը։ 

 

Աղբյուրը՝ sunny7.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search